22.10.2012 13:25

Նախագահ Սահակյանը քննարկել է Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր

Նախագահ Սահակյանը քննարկել է Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին եւ հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման կառույցի առկայությունը մեր հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության եւ կրթության զարգացմանը մեր երկրում:
Բակո Սահակյանը կարեւորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: