22.10.2012 13:44

Pussy Riot խմբի անդամները իրենց պատիժը կկրեն Մորդովիայում և Պերմում

Pussy Riot խմբի անդամները իրենց պատիժը կկրեն Մորդովիայում և Պերմում

Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան  տեղափոխվել են գաղութ: Այս մասին հայտնի է դարձել Տոլոկոննիկովայի ամուսնու՝ Պյոտոր Վերզիլովի՝  Twitter-ում տեղադրած հաղորդագրությունից, որտեղ նա նշում է, որ իր կնոջը տեղափոխել են Մորդովիա, իսկ Ալյոխինային՝ Պերմ:

Վերզիլովը նշել է, որ տեղեկությունն ստացել է Մոսկվայի թիվ 6 ՁԱՊՎ-ի (СИЗО) աշխատակիցներից, որտեղ մինչև դատավճռի իրականացումը պահվել են Pussy Riot-ի աղջիկները: