22.10.2012 14:02

Ցուցարարներն ավերել են Բենգազիի ամերիկան հեռուստաալիքի գրասենյակը

Ցուցարարներն ավերել են Բենգազիի ամերիկան հեռուստաալիքի գրասենյակը

Կիրակի օրը Լիբիայում ցուցարարներն ավերել են Բենգազիի ամերիկյան «Ալ-Հուրրա» («Ազատ») արաբալեզու հեռուստաալիքի գրասենյակը: Ամբոխի դժգոհության պատճառը հեռուստաալիքի կողմից Բանի-Վալիդ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումն էր:

Հարձակման հետևանքով տուժել են հեռուստաալիքի մի քանի աշխատակիցներ: Ներկա պահին «Ալ-Հուրրայի» հեռարձակումը ժամանակավորապես դադարեցված է:

Հիշեցնենք, որ «Ալ-Հուրրա» արբանյակային հեռուստաալիքը Մերձավոր Արևելքի երկրներում արաբերեն հեռարձակումն սկսել է 2004 թվականին: Լրատվամիջոցի ստեղծման համար ԱՄՆ Կոնգրեսը 62 մլն դոլար էր հատկացրել: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 20 երկրներում հեռարձակվող ալիքի ղեկավարումն իրականացնում է Հեռարձակողների ամերկյան խորհուրդը (Broadcasting Board of Governors):