22.10.2012 14:11

Վարդենիսում գծերից դուրս են եկել 4 բեռնատար վագոն

Վարդենիսում գծերից դուրս են եկել 4 բեռնատար վագոն

Հոկտեմբերի 22-ին, ժամը 10.51-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ավագ դիսպետչեր Ահարոնյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վարդենիս-Շորժա երկաթգծի 165-րդ կիլոմետրում դեռեվս չբացահայտված հանգամանքներում գծերից դուրս են եկել 4 բեռնատար վագոն (դատարկ):

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե տուժածներ չկան, տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ: