22.10.2012 14:48

Թևան Պողոսյանն արդեն ԱԺ-ում է

Թևան Պողոսյանն արդեն ԱԺ-ում է

ԱԺ-ում մեկնարկել է 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական քառօրյան, ներկա է 103 պատգամավոր: Նիստի սկզբին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության կողմից գրանցվել է Թևան Ժիրայրի Պողոսյանը, ով ներկայացել էր նիստին:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ երկար քննարկումներից հետո «Ժառանգություն» կուսակցությունը նրա փոխարեն առաջադրել էր Թևան Պողոսյանին: