22.10.2012 14:47

Հարավային Կորեայում արգելել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ուղղությամբ քարոզչական թռուցիկներով փուչիկներ ուղարկել

Հարավային Կորեայում արգելել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ուղղությամբ քարոզչական թռուցիկներով փուչիկներ ուղարկել

Հարավկորեական Իմչժինգակ շրջանի իշխանություններն արգելափակել են ԿԺԴՀ-ի սահմանի մոտ գտնվող հարթակի մուտքը, որտեղից ակտիվիստները պարտրաստվում էին 200 հազար քարոզչական թռուցիկներ ուղարկել դեպի Հյուսիս:

Քաղաքացիական ակտիվիստներն անհամաձայնություն են հայտնել իշխանությունների որոշմանը:

«Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցված բոլոր այս սպառնալիքները Հարավի քաղաքացիների միջև սեպ խրելու նպատակ ունեն»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պաշտոնապես տեղեկացրել է Սեուլին, որ  պատրաստ է «անողոք և անակնկալ ռազմական հարված հասցնել» Հարավային Կորեային, եթե իր տարածքի վրա քարոզչական թռուցիկների տարածումը շարունակվի: