22.10.2012 15:14

Իրանը ստիպված կլինի իջեցնել Թուրքիա արտահանվող գազի գինը

Իրանը ստիպված կլինի իջեցնել Թուրքիա արտահանվող գազի գինը

Իրանից Թուրքիա արտահանվող գազի գնի շուրջ երկու երկրների միջև ծավալված դատական գործը շարունակվում է: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների գծով նախարար Թեներ Յելդիզը միտք է հայտնել, որ շուտով Իրանը ստիպված կլինի իջեցնել գազի գինը, գրում է The Lira պարբերականը:

Նախարարի խոսքերով՝ Իրանը զեղչ է առաջարկել, սակայն քննարկվող թիվը չի գոհացրել թուրքական կողմին, որը մտադիր է գազի գինը հասցնել իր կողմից առաջարկված շեմին: Նախարար Յելդիզը հավատացրել է, որ եթե Իրանը չհամաձայնվի ավելի մեծ զեղչ տրամադրել, ապա միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, միևնույն է,  հօգուտ Թուրքիայի կլինի: