16.12.2013 14:22

iLur Բլոգ. Հայ տիվանագիտության նոր յաղթանակը

iLur Բլոգ. Հայ տիվանագիտության նոր յաղթանակը

Հայկ Բալանյան

Դավութօղլուն Պօլիսից եգած էր սուլթանի խոսքերը փոխանցելու՝ գիտնալով, որ Սէրժ Սարգսեան չի հանդիպելու իր հետ: Սէրժ Սարգսեանը տաճիկին իր տեղը ցոյց տվեց՝ չհանդիպելով անոր, սակայն կարծիք կա, որ Մեծ Վեզիր Տավութօղլուն ցույց տվեց Սէրժ Սարգսեանի տեղը՝ ցոյց տալով, թե պաշտոնական Էրևանի հետ հանդիպելու չունի: Ո՞վ է պաշտօնական Երևան, ի՞նչ է իրենից ներկայացնում, որ սուլթանի վեզիրը հետը հանդիպի: Ի՞նչ կարա լուծի ընդհանրապես Սարգսեանն, կամ Նալպանտյանը: Ոչի՛նչ: Տակավին, Տավութօղլուն հանդիպեց մեկ այլ, Սէրժ Սարգսեանի մերձավոր, նախկին Նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկեանի հետ: Անշուշտ, առանց Սէրժ Սարգսեանի թոյլտվության՝ Վազգեն Մանուկեանը չէր համարձակվի հանդիպել տաճիկ վեզիրի հետ: Բայց, Սերժ Սարգսեանը չէր կարող այլ կերպ վարվել, քանզի մտավախություններ ունէր, որ եթէ Վազգեն Մանուկեանը՝ Նախագահի որոշմամբ մերժեր հանդիպումը, ապա Պոլսի վեզիրը կփորձեր հանդիպել արդեն իր հակառակորդ ընդդիմադիր գործիչներու հետ: Ուստի, Սերժ Սարգսեանը չունենալով ամագ ու խօսք ընդդիմության համոզելու մեջ, արտօնեց նման հանդիպումը: Կարելի է եզրակացնել, որ ապագայում, այս հանդիպման ետք տաճիկները կշարունակեն հանդիպումները ընդդիմադիրներու հետ՝ ասելով, թէ պաշտօնական Երևանը անընդունակ է սեղմել տաճիկներու ձեռքը, իսկ հանդիպման միշտ պատրաստ ընդդիմադիրներ Անգլիո և ԱՄՆ դեսպանատների քովը կգտնվեն: Իսկ որն՞ էր տաճիկ Վեզիրի բուն ասելիք: 1915 թ. Մեծ Ոճիրի 100-ամեակի նախօրյակին տաճիկները ներկայացումներ պիտի խաղան, որ քիչ վճարեն, իսկ հայերը՝ քիչ ստանան: Ուստի, հաշվի առնելով Հայաստանին տակավին ծանր վիճակը, որևէ փոփոխություն տաճիկներու գործելաոճում չի արձանագրվում: Ո՞ւմ հետ, և ի՞նչ հանգամանքներից դրդված: Ի՛նչ է փոխված Հայաստան, որ փոխվի տաճիկը: Ահավասիկ, ափսոս էր, որ Պոլսոյ վեզիր ժամանեց առանց իր տիկնոջ, և գավառի կանայք չկրցան տեսնելու Փարիզի մոտայի վերջին շուքը անմիջապես Մեծ Վեզիրի տիկնոջ միջոցով: Սակայն, պիտի փաստենք, որ այս այցը տակավին հայերու հաղթանակն էր, որ կցուցադրի հայերու քաղաքաքիրթ և նուրբ տիվանագիտական խաղերը և եվրոպական արժեքներուն նվիրվածությունը: 

Հուրա՛: