08.01.2014 21:59

Իրանում հինգ մարդ զոհվել է պատերազմի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում

Իրանում հինգ մարդ զոհվել է պատերազմի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում

Առնվազն հինգ մարդ  զոհվել է, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել Թեհրանից ոչ հեռու՝ նկարահանման հրապարակում պիրոտեխնիկայի պայթյունի հետևանքով: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝զոհված հինգ հոգին եղել են հատուկ էֆեկտներ ստանալու համար պայթուցիկ նյութեր տեղափոխող ավտոմեքենայում:

Հաղորդվում է, որ պայթյունից հետո հրկիզվել են նկարահանման հրապարակի մոտ կայանած ևս մի քանի ավտոմեքենաներ :

Կինոնկարը նվիրված է իրանա-իրաքյան ութամյա պատերազմին: Այն նկարահանում է հայրենիքում հայտնի կինոռեժիսոր Մասուդ Դենամակին, փոխանցում է BBC-ն: