14.01.2014 18:15

Առաջիկա շաբաթվա ընթացքում Քեթրին Էշթոնը կմեկնի Իրան

Առաջիկա շաբաթվա ընթացքում Քեթրին Էշթոնը կմեկնի Իրան

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, իրանական միջուկային ծրագրի դադարեցման դիմաց միջազգային պատժամիջոցները վերացնելու շրջանակներում, Իրան կմեկնի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին ընդգծել է, որ պատրաստ է դադարեցնել պատժամիջոցները, եթե միայն Թեհրանը կատարի իր խոստումը:

Ակնկալվում է, որ արդեն մեկ շաբաթ անց կապասառեցվի արտասահմանյան բանկերում արգելափակված իրանական ակտիվների մի մասը: Դրա դիմաց Թեհրանը պետք է ոչնչացնի  հարստացված ուրանի պաշարները և դրա արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները, փոխանցում է euronews-ը: