12.09.2012 15:25

Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և փառաբանման փաստը մտահոգել է ԱՄՆ կոնգրեսականներին. ANCA

Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և փառաբանման փաստը մտահոգել է ԱՄՆ կոնգրեսականներին. ANCA

ԱՄՆ-ում շատ կոնգրեսականներ շարունակում են քննադատական գնահատականներ տալ Սաֆարովի գործով վերջին զարգացումներին:  Այդ մասին ասված է iLur.am-ին փոխանցված՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամլո հաղորդագրության մեջ:

Նամակում մասնավորապես նշվում է. «Ռամիլ Սաֆարովի արտահանձման, ազատ արձակման և փառաբանման փաստն ու  բացասական ազդեցությունը, որ այն ունեցավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, շարունակում է մտահոգել կոնգրեսականներին»:

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը «խիստ վիրավորական» է անվանել Սաֆարովի ազատ արձակումը և շեշտել, որ «հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու փոխարեն այս արարքով միայն վնասում են խաղարարար գործողություններին»:

Իսկ  Ռոբերտ Մենենդեզը, որը միշտ քննադատաբար է վերաբերվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած ադրբեջանական սպառնալիքներին, նշել է, որ ինքը սարսափում է Սաֆարովի արտահանձնման և ազատման իրողությունից:

Նման դիրքորոշումներ են արտահայտել նաև Կալիֆոռնիայի, Ֆրեզնոյի ներկայացուցիչ կոնգրեսականները, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը և այլք: