12.09.2012 15:35

Պուտինը դրական է գնահատել Ռոմնիի «հակառուսական դիրքորոշումը»

Պուտինը դրական է գնահատել Ռոմնիի «հակառուսական դիրքորոշումը»

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի այն խոսքերին, թե «Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին է»,- հայտնում է iLur.am-ը՝ հղում կատարելով "Интерфакс" լրատվական գործակալությանը:

«Ցանկացած իրավիճակ ունի իր դրական և բացասական կողմերը: Այն, որ պարոն Ռոմնին մեզ թշնամի է համարում, իհարկե, վատ է, բայց լավն այն է, որ նա պարզ ու անկեղծ ասել է այդ մասին, այսինքն՝ նա ուղիղ և շիտակ մարդ է: Եվ ընդհանրապես, ես շնորհակալ եմ, որ նա անդքան պարզ ու ազատ է ձևակերպել իր դիրքորոշումը»,- հայտարարել է Պուտինը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ: