17.01.2014 14:07

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ֆրանչեսկո Գվիդոլին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ֆրանչեսկո Գվիդոլին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կարող է գլխավորել իտալացի Ֆրանչեսկո Գվիդոլին: Այս մասին իր Twitter-ում գրել է ռուսական Sport-express կայքի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը: Պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին:

Ֆրանչեսկո Գվիդոլինը մարզել է իտալական «Բոլոնիա»-ն «Ջենովա»-ն, «Մոնակո»-ն, «Պալերմո»-ն: 2010-2013թ.թ. մարզել է իտալական «Ուդինեզե» ակումբը: Գվիդոլին 1976-77 թթ. մարզել է Իտալիայի երիտասարդական հավաքականը:   

Ֆուտբոլի ազգային հավաքկանի գլխավոր մարզչի պաշտոնը 2013 թվականի հոկտեմբերին լքեց Վարդան Մինասյանը: Ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկվում էին մի շարք անուններ, ինչպես արգենտինացի Գուստավո Ալֆարոն, ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը: