12.09.2012 16:04

Անհետացել է Չինաստանի փոխնախագահը

Անհետացել է Չինաստանի փոխնախագահը

Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպին արդեն տասն օր ոչ մեկը չի տեսել, ինչը տարբեր ասեկոսեների և բամբասանքների առիթ է տվել` հրաժարականից մինչև ողբերգական մահ: Պաշտոնական աղբյուրները լռում են. որևէ մեկնաբանություն չի տրվել: Օրինակ՝ նրա հանդիպումներն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի, Դանիայի և Սինգապուրի վարչապետերի հետ, հետաձգվել են ` առանց որևէ պատճառաբանության:

Այս մասին այսօր հաղորդում են ճապոնական թերեթերը` hիշեցնելով, որ քաղաքական գործիչը  Չինաստանի կոմկուսի առաջիկա համագումարում պետք է ընտրվեր կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС