12.09.2012 16:13

Բենգազիում սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանը

Բենգազիում սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանը

Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակման արդյունքում սպանված դիվանագետը, պարզվում է, Լիբիայում ԱՄՆ դեսպանն է, հաղորդում է  «Ալ-Արաբի» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական տեղեկատվական աղբյուրներին:Կայքը հաղորդում է, որ դիվանագետի անունը Քրիստոֆեր Սթիվենս է:

Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ բացի դեսպանից՝ Բենգազիում սպանվել են ամերիկյան դեսպանատան ևս երեք աշխատակիցներ, որոնց անուններն ու պաշտոնները չեն հաղորդվում:

Իսլամիստների ամբոխը սեպտեմբերի 11-ին գրոհել է Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանը՝ վրդովված այն բանից, որ Ինտերնետում հայտնվել է ԱՄՆ-ում սիրող կինոգործիչների նկարահանածֆիլմը: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են  չափազանց անբարենպաստ լույսի ներքո, ինչը բուռն վրդովմունքի ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: Վրդովված մահմեդականները գրոհել են ոչ միայն Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանը, այլև Եգիպտոսում ամերիկյան դեսպանատունը: Կահիրեում ապստամբները դեսպանատան շենքից պոկել են ԱՄՆ դրոշը և դրա փոխարեն ամրացրել  ավանդաբարկողմից գործածվող դրոշը: Ինչպես հաղորդում է  Associated Press-ը, սակնդալային ֆիլմի հեղինակը՝ Սեմ Բեյսիլը, հայտարարել է, որ ցավում է Լիբիայում ամերիկացիների սպանության համար և  դրանում մեղադրում է  հյուպատոսարանի թույլ պաշտպանությանը:

Դիվանագետների սպանությունն արդեն դատապարտել են թե լիբիական և թե ամերիկյան իշխանությունները: