12.09.2012 14:37

Մեծ հրդեհ Ռուսաստանում. 14 զոհ

Մեծ հրդեհ  Ռուսաստանում. 14  զոհ

Եգորևսկի տեքստիլ արհեստանոցում խոշոր հրդեհի հետևանքով 14 բանվոր է զոհվել: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով:

Բռկնումից չորս ժամ անց, երբ վերջապես հաջողվել է այն ամբողջությամբ մարել, փլատակներից դուրս են բերվել 14 զոհվածների մարմինները: Նրանք բոլորը Վիետնամից անօրինական ներգաղթած բանվորներ են եղել:

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է անվտանգության կանոնների կոպիտ խախտման պատճառով: Շինության բոլոր պատուհաններն ու դռները ամուր փակված են եղել, այնպես որ այրվող շենքից դուրս գալու ոչ մի հնարավորություն չի եղել: