03.02.2014 21:27

Հայաստանն՝ արատավոր բարքեր ունեցող երկրների քառյակում

Հայաստանն՝ արատավոր բարքեր ունեցող երկրների քառյակում

Bloomberg գործակալությունը հրապարակել է  երկրների ցուցակը  ըստ նրանց բնակիչների արատավոր բարքերի աստիճանի: Մոլորակի առավել արատավոր բարքեր ունեցող երկիր է ճանաչվել Չեխիան, «լավագույն» տասնյակում են  նաև Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ  արատավոր բարքերով չփայլող երկրներից է համարվում ՝ Զամբիան:

«Интерфакс»-и փոխանցմամբ՝ Bloomberg-ի վերլուծաբանները ուսումնասիրել  են 57  երկրների քաղաքացիների հակվածությունը արատավոր բարքերին:

Վարկանիշի սահմանման համար օգտագործվել են 4 տարրեր. խմիչքի միջին չափը, որն օգտագործում է յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, օգտագործվող ծխախոտի քանակը, թմրամիջոցների տարածվածությունը (15-64 տարեկան  թմրամիջոց օգտագործող  քաղաքացիների թիվը տոկոսային հարաբերությամբ) և ազարտային խաղերից ընդհանուր կորուստների տոկոսային չափը՝ արտացոլված  ՀՆԱ-ով:

Ուսումնասիրության տվյալները հետևյալն են.