12.09.2012 17:29

Էրդողան. Առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման՝ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը

Էրդողան. Առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման՝ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը

Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ կողմերը, առաջին հերթին՝ ԵԱՀԽ Մինսկի խումբը, չեն գտնի ղարաբաղյան  հակամարտության լուծումը, այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցած՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստի ավարտից հետո, մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

"Մենք միշտ էլ դա ասել ենք: Մեր քայլերը կապված են Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու հետ: Միջազգային հանրությունն այդ հողերը համարում է Ադրբեջանի տարածքի մի մասը, սակայն չի վերադարձնում դրանք օրինական տիրոջը: Եւ այս հարցում Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին", - ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Վերջինս նաև նշել է, թե  այսօր շտապ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներն իրար միացնելու ուղղությամբ՝ Նախիջևանի և Իգդիրի միջև երկաթուղի կառուցելու միջոցով: