11.02.2014 12:59

Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ տղամարդ են

Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ տղամարդ են

Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ ժամանակավորապես որակազրկվել են այն բանից հետո, երբ չեն անցել գենդերային թեստը, հաղորդել է Daily Mail-ը:  Պարզվել է, որ չորս խաղացողները, որոնք նաև թիմի առաջատարներն են, տղամարդիկ են, ովքեր սպասում են սեռափոխության վիրահատության: Այժմ նրանց թույլ կտան պաշտոնական մրցախաղերի մասնակցել միայն այդ վիրահատությանը ենթարկվելուց հետո: Այդ պահից սկսած՝ գենդերային թեստեր կանցնեն բոլոր ֆուտբոլիստուհիները, և միայն դրանից հետո կարող են պայմանագիր կնքել ակումբի հետ:

«Եթե այդ մարդիկ կարողանան իրենց խնդիրները լուծել վիրահատության օգնությամբ և առողջ լինեն, ապա հնարավորություն կունենան մասնակցելու կանանց ֆուտբոլի մրցախաղերին»,- հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ Ահմադ Հաշեմիանը: Փոխանցում է gazeta.ru-ն: