19.02.2014 12:03

Հերմինե Նաղդալյանը՝ «էլիտար հայկուլիկ»

Հերմինե Նաղդալյանը՝ «էլիտար հայկուլիկ»

Սերժ Սարգսյանին հաջողվել է ՀՀԿ–ի ընդերքում աճեցնել «յուգենդներ»։ Սաքուլիկներն ու հայկուլիկները պաշտպանում են նրան կամ նրա հպատակներին՝ հարձակվելով հակասերժական կամ ցանկացած այլ՝ իշխանություններին ոչ հաճո զանգվածի (որպես կանոն՝ լրագրողների) վրա։

Սերժական «յուգենդների» տարբերությունը հիտլերյուգենդից այն է, որ հայկուլիկներն ու սաքուլիկները «յուգենդություն» են անում առանց գաղափարախոսության։

Սերժ Սարգսյանի գաղափարախոսությունը փողն է։ Հայկուլիկներին ու սաքուլիկներին նա վարձում է փող կամ կարգավիճակ տալով և նետում փողոց։

Հայկուլիկների ու սաքուլիկների ավագ սերունդ էլ կա։ Դրանք փողոց դուրս չեն գալիս, այլ գործում են լրատվական դաշտի «տռասի» վրա և ավելի մոտ գտնվում իշխանական կերակրատաշտակին։

Ավագ սերնդի հայկուլիկներից է, օրինակ, Հերմինե Նաղդալյանը։ Տիկինը տիպիկ ՀՀԿ–ական ավագ սերնդի հայկուլիկային կարիերա է արել։ Անկախ Հայաստանում սկսելով իր գործունեությունը սուրճ հյուրասիրող քարտուղարուհու կարգավիճակով՝ նա հասավ մինչև ԱԺ փոխնախագահի աթոռին։ Ու քանի որ նա «էլիտար հայկուլիկ» է՝ Ս.Ս.–ական, ուստի ՀՀԿ ղեկավարին պաշտպանում է «անկախ» լրատվամիջոցների էջերից ու իր փայ «զաչոտը» ստանում։

Ի դեպ, վերջերս Հերմինեն մի շատ ուշագրավ տեսակետ էր հայտնել։ Նա ասել, թե Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում և՛ գործը և՛ խոսքը մշտապես ուղղված են եղել հանրության համախմբմանը։ Տիկինն ամեն ինչ ճիշտ է ասել, բայց մինչև վերջ չի բացվել։

Այո՛, Սերժ Սարգսյանը մշտապես համախմբել է հանրությանը, բայց իր դեմ։ Այնպես որ Հերմինեն ուզեցել է մի լավ բան անել ու Սերժին քծնել, բայց ստացվել է ուրիշ բան։ Իսկ դա նշանակում է, որ «էլիտար հայկուլիկն» ավելի լավ է լռի ու վայելի իր բիզնեսներից ստացվող դիվիդենտները, քանի դեռ կա այդ հնարավորությունը։

Սևակ Մինասյան

7or.am