19.02.2014 18:28

Սոչի- 2014. Արման Սերերբրակյանը 46-րդ տեղում է

Սոչի- 2014. Արման Սերերբրակյանը 46-րդ տեղում է

Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերերբրակյանը զբաղեցրեց 46-րդ տեղը։ Սերերբրակյանը ցույց տվեց 2 րոպե 58,40 վայրկյան արդյունք և 71 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը: Օլիմպիական ոսկին նվաճեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեդ Լիգերը, իսկ արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին Սթիվ Միսիլյեը և Ալեքսիս Պանտյուրոյը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: 

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: