21.02.2014 13:07

Եվրո 2016-ի վիճակահանությունը՝ երկու օրից. Հայաստանը 4-րդ զամբյուղում է

Եվրո 2016-ի վիճակահանությունը՝ երկու օրից. Հայաստանը 4-րդ զամբյուղում է

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Եվրո 2016-ի վիճակահանության փուլի զամբյուղների ցանկը:

Վիճակահանությունը անց է կացվելու է փետրվարի 23-ին՝ Նիոնում:

Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է 4-րդ զամբյուղում:

Առաջին զամբյուղ - Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա և Հերցեգովինա

Երկրորդ զամբյուղ - Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա

Երրորդ զամբյուղ - Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան

Չորրորդ զամբյուղ - Մոնտենեգրո, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելոռուսիա

Հինգերորդ զամբյուղ - Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս

Վեցերորդ զամբյուղ - Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտեյնշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան-Մարինո, Ջիբրալթար

Նշենք նաև, որ հաջող վիճակահանության դեպքում մեր ընտրանի գերազանց շանսեր ունի մասնակցելու մայրցամաքի առաջնությանը: Օրինակ՝ առաջին զամբյուղում մենք հաստատ կարող ենք միավորներ վաստակել Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչու չէ նաև Ռուսաստանի հետ խաղերում: