12.09.2012 20:24

ԼՂՀ նախագահը Արա Հարությունյանին նորից վարչապետ է ցանկանում նշանակել

ԼՂՀ նախագահը Արա Հարությունյանին նորից վարչապետ է ցանկանում նշանակել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը՝  սեպտեմբերի  11-ին ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության պահանջով ԼՂՀ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել եւ այժմ Սահակյանը ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: