23.02.2014 17:17

Եվրո-2016. Վիճակահանություն. Մեր մրցակիցների հետ հանդիպումների պատմությունը

Եվրո-2016. Վիճակահանություն. Մեր մրցակիցների հետ հանդիպումների պատմությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց I խմբում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և  Ալբանիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը ժամանակին արդեն հանդիպել է այս բոլոր հավաքականների հետ:

Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0. Պորտուգալիայում տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Էրիկ Ասադուրյանը: Եվրո-2008-ի ընտրական փուլում կրկին Երևանում հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Արզումանյանը: Պորտուգալիայում տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով:

Հայաստանի հավաքականը 4 անգամ հանդիպել է նաև Դանիայի հավաքականի հետ: Եվրո-96-ի ընտրական փուլում մեր հավաքականը Երևանում պարտվել է դանիացիներին 0:2, իսկ Կոպենհագենում՝ 1:3 հաշվով: Մեր թիմից միակ գոլը հեղինակել է Արթուր Պետրոսյանը: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում 4:0 հաշվով հաղթեց դանիացիներին: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը (2 անգամ), Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը: Երևանում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով զիջեց դանիացիներին:

Եվրո-2008-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդիպել է նաև Սերբիայի հավաքականի հետ: Արտագնա խաղում մեր հավաքականը զիջել է 0:3 հաշվով, իսկ Երևանում հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: 2012 թ. թիմերն անցկացրել են նաև ընկերական հանդիպում: 2:0 հաշվով հաղթել են սերբերը:

Ալբանիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը մրցել է Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Ալբանիայում հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Հակոբ Տեր-Պետրոսյանը: Երևանում մեր հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հարություն Վարդանյանը, Էրիկ Ասադուրյանը և Գառնիկ Ավալյանը: 2013 թ. կայացած ընկերական խաղում Ալբանիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով: