26.10.2012 21:38

Նոր պայթյուն Դամասկոսում. Հինգ մարդ զոհվել է

Նոր պայթյուն Դամասկոսում. Հինգ մարդ զոհվել է

Ուրբաթ Դամասկոսում ականապատ ավտոմեքենայի պայթյունից հինգ մարդ մահացել, 30-ը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին:

Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավում գտնվող Դաֆ էշ-Շուկ թաղամասում՝ Օմար իբմ Խատտաբ մզկիթի մոտ: Ըստ աղբյուրի, զոհերի թիվը կարող է մեծանալ:

Այսօր Սիրիայում սկսել են տոնել մահմեդական զոհաբերության տոնը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 29-ը: Սիրիայի իշխանությունները հատարարել են, որ դադարեցնում են ռազմական գործողությունները այս ընթացքում: Սակայն ընդդիմադիր մմի քանի զինված խմբավորումներ հայտատարել են, թե շարունակելու են զինված պայքարը, քանի որ չեն վստահում Ասադի վարչակարգին: