26.10.2012 22:19

Հանդբոլի հեռանկարները Հայաստանում

Հանդբոլի հեռանկարները Հայաստանում

Երևանում սեմինար է անցկացնում Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչ  Մարտին Տուման: Չեխ մասնագետն առավոտյան տեսական պարապնունք է վարում մայրաքաղաքի Հյուսիսային համալսարնի դահլիճում, իսկ օրվա երկրոդ կեսին գործնական պարապմունք` Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզասրահում, տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Սեմինարին մասնակցում են Երևանի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի 41 մարզիչներ: Ներկա են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ավարտական կուրսի այն սովորողները, ովքեր ընտրել են հանդբոլի մարզչի մասնագիտությունը:

Մարտին Տուման հայտնեց, որ սեմինարի համար ընտրվել են այն թեմաները, որոնք պահանջել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:Կարևորվում է, թե ինչպես պետք է  «Սմարթ» ծրագրով մարզումներ անցկացվեն հանրակրթական դպրոցներում գործող հանդբոլի խմբերում, թե ինչպես պետք է կազմակերպվի մարզումը թիմի տարբեր գծերի խաղացողների համար:

«Երկու տարի առաջ Հայաստանում առիթ եմ ունեցել սեմինար անցկացնելու: Այն ժամանակ այլ թեմաներ էին շոշափվում:Սեմինարի մասնակիցները ուշադրությամբ են հետևում դասախոսություններին և գործնական պարապմունքներին: Նկատելի է,  որ Հայաստանում մեծածավալ աշխատանք է կատարվում հանդբոլը զարգացնելու  համար: Մասնավորապես, եթե 6-7 տարի առաջ Հայաստանից ներկայացուցիչներ գրեթե չկային միջազգային ստուգատեսներում, ապա այժմ հայ հանդբոլիստները կանոնավոր մասնակցում են եվրոպական խոշորամասշտաբ մենարկներին: Նշանակում է, որ հայկական հանդբոլում շատ բան է փոխվել, որոնումներ են կատարվում, իսկ այդպիսի վերաբերմունքի շնորհիվ հնարավոր չէ, որ արդյունքն ուշանա: Դժվարանում են ասել, թե Հայաստանի հանդբոլի մարզիչներն ինչպիսի մակարդակ ունեն, քանի որ ես դասավանդողի և ոչ թե նրանց քննողի,ստուգողի և գնահատողի դերում եմ»,- ասաց Տուման: