26.10.2012 22:30

Տիբեթցի ֆերմերը ի նշան բողոքի ինքնահրկիզվել է

Տիբեթցի ֆերմերը ի նշան բողոքի ինքնահրկիզվել է

Տիբեթցի երիտասարդ ֆերմերը վախճանվել է ինքնահրկիզման հետեւանքով: Բողոքավորը Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հանսյու նահանգում Տիբեթի անկախության եւ Դալայ Լամա 14-րդ ին հայրենիք վերադարձնելու պահանջով արված մի քանի վանկարկումներից հետո այրել է ինքն իրեն: Ըստ BBC-ի, Տիբեթի անկախության մի քանի ակտիվիստներ հայտնել են, որ ցույցից հետո չինական զինվորականները մեկնել են Հանսյուում գտնվող Լաբրանգ վանական համալիր:

Վերջին երեք տարիների ընթացքում շուրջ 60 տիբեթցի վանականներ եւ երկրամասի անկախության կողմնակիցներ ինքնահրկիզվել են՝ ի նշան բողոքի ընդդեմ Պեկինի քաղաքականության: