26.10.2012 22:50

Մահացել է Կուբայի ամենահայտնի այլախոհներից մեկը

 Մահացել է Կուբայի ամենահայտնի այլախոհներից մեկը

Հավանայում 77-ամյա հասակում վախճանվել է ամենահանրահայտ կուբացի այլախոհներից մեկը՝ Էլոյ Գուտյերես Մենոյոն:

Նա եղել է Ֆիդել Կաստրոյի համախոհը 1959-ի հեղափոխության ժամանակ, սակայն հետագայում գլխավորել է նրա դեմ անհաջող ռազմական հեղաշրջման փորձը: Մենոյոն ազատազրկման մեջ 22 տարի է անցկացրել, ազատ է արձակվել 1986-ին, որից հետո տեղափոխվել է Մայամի եւ հիմնադրել է կուբացի վտարանդիների եւ կղզում իշխող վարչակարգի միջեւ երկխոսության համար պայքարող խումբը:

2003-ին նրան թույլատրել են վերադառնալ Կուբա, չնայած, որ նա շարունակում էր կառավարության հասցեին քննադատությամբ հանդես գալ: