27.10.2012 01:39

Սփյուռքահայ գործարարը դիմել է ԱՄՆ դեսպանին

Սփյուռքահայ գործարարը դիմել է ԱՄՆ դեսպանին

iLur.am-ը Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբից հաղորդագրություն է ստացել, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

Հայրենի խարդախների դեմ անզոր սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել` դատը ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ  ամերիկահայ Էդմոնդ Խուդյանը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին.

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա գործարար Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը շատ է կարևորում Ձեր մասնակցությունը դատական նիստին:

Հարգանքներով`

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ: