03.03.2014 16:27

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Այդ հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո Մ.» Ռուսաստան

Գևորգ Կասպարով «Միկա»

Արսեն Բեգլարյան «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան «Շիրակ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա

Արտակ Դաշյան «Ալ-Մուհարաք», Բահրեյն

Կառլեն Մկրտչյան «Անժի», Ռուսաստան

Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս», Լիտվա

Արթուր Եդիգարյան «Կայրաթ», Ղազախստան

Արաս Օզբիլիս «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Մարկոս Պիցելլի «Ակտոբե», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա

Կարեն Մուրադյան «Շիրակ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Աղվան Պապիկյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան «Նոյշտրելից», Գերմանիա

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականին կնախապատրաստի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը: