04.03.2014 12:30

Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը մեկնել է Սոչի

Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը մեկնել է Սոչի

Հայաստանի պարալիմպիական ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների կոմիտեի պատվիրակությունը մարտի 4-ին մեկնել է Սոչի, որտեղ կմասնակցի մարտի 7-16-ը կայանալիք ձմեռային պարաօլիմպիկ խաղերին:

Ինչպես մեկնելուց առաջ «Արմենպրես»-ին ասել է պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատվիրակության կազմում են 4 անձինք՝  ինքը, այս խաղերում մեր միակ մասնակից լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը, մարզիչ Ռաֆֆի Դերդերյանը և բժիշկը: