06.03.2014 21:16

Լիզա Ճաղարյան. Տաղ «վճռական»

Լիզա Ճաղարյան. Տաղ «վճռական»

Երազ տեսա. Սայաթ –

Նովեն մոտս էկավ սազը ձեռին…

 (Չարենց)



Երազ տեսա. «վճռականը» մոտս էկավ թվանքը ձեռին,
Հրի նման թունդ պայքարի արնաջրած թասը ձեռին,
Նստեց, շատ զիլ մի ճառ ասավ՝ պարույր-բանի սազը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ ատոմային ռումբը ձեռին:
Ու էն ճառին ջրիկ-մրիկ, ինչպես «Յա Գարեգին Նժդե» մի բաս,
Երազիս մեջ էն տղեն էկավ՝ ինքն էլ հագած զենք ու զրահ.
Վարժանք արավ, հանց «վճռական»` ձենը գցեց մինչեւ Արազ,
Խփեց-ջարդեց`սուլթան համիդ, էլ թալեաթ ու էլ պուԾին:
Նայե՜ց-նայեց ազգը հայոց, ամպի նման տխուր մնաց.
Ասավ՝ տղե՛րք, էս ճվճվոցից աչքիս մե փութ թոզ երեւաց.
Քամին տարավ, կորավ գնաց, երկիրս էլի սեՌժին մնաց,-
Մե հատ էլ նրա գովքը արեք, որ գա՝ օսկե փողը ձեռին:
Էսպես ասավ ազգը հայոց ու վեր կացավ, ընկավ ճամփա,
Գնաց նորից Հրապարակ՝ «վճռականից» հույսը կտրած.
Երազն անցավ - «վճռականը» փուչիկի պես օդում պայթեց,
Մեկ էլ իմ քմծիծաղը մնաց՝ «վճռականի» թոզը ձեռին: