14.03.2014 14:45

Իրանի ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկկողմ ձևաչափով

Իրանի ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկկողմ ձևաչափով

Երևանը և Բաքուն իրենք են որոշումներ ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend.az գործակալությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարի Կասպիի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Ռախիմպուրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

«Եթե Բաքում և Երևանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ընդունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, ապա իրենց գործն է»,-նշել է Ռախիմպուրը: Նրա խոսքերով, փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններն սկզբում պետք է կարգավորվեն երկկողմ ձևաչափով, իսկ այնուհետև` տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ, իսկ Իրանը մյուս հակամարտությունների վերաբերյալ նույնպես ունի նման դիրքորոշում: