17.03.2014 20:48

Օրվա կադր. Հաղթանակները հեշտ չեն տրվում

Օրվա կադր. Հաղթանակները հեշտ չեն տրվում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Խանտի Մանսիյսկում շարունակվող հավակնորդների մրցաշարում, այս անգամ` ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ խաղում:

4-րդ տուրում, դժվարին պարտիայում Արոնյանը գեղեցիկ կոմբինացիայով ուժեղ գրոհ է կազմակերպել կենտրոնով, փոխել հարձակման ուղղությունը և մեկուսացրել է մրցակցի թագավորին: 57-րդ քայլից հետո Սվիդլերը անձնատուր է եղել: Ներկայացնում ենք լուսանկար այսօրվա խաղից, միայն որին նայելով պարզ է դառնում, որ այսօրվա հաղթանակը հեշտ չի տրվել Արոնյանին: