18.03.2014 11:30

Օրվա ծաղրանկարը. Գալուստի հեքիաթային աշխարհը

Օրվա ծաղրանկարը. Գալուստի հեքիաթային աշխարհը
Medialab.am

Hetq.am Մտավախություն չունե՞ք, որ քաղաքացիական շարժումները կարող են հեռացնել իշխանություններին:

Գալուստ Սահական - Եթե նեղ կուսակցական տրամաբանությամբ ուղղորդվենք, ոչ ազգային շահերով, իսկ ես կողմնակից եմ ազգային շահերին, իհարկե, կարծում եմ, խնդիրներ կլինեն: Երբեմն հարցնում են՝ չե՞ք վախենում, որ 4 քաղաքական ուժերը միավորվում են: Իմ պատասխանը հետևյալն է. ուժեղներից երբեք չեն վախենում, ուժեղներին կարող ես հարգել, իսկ թույլերին պիտի պահես: Հիմա էս 4 քաղաքական ուժերին ստիպված մենք պիտի պահենք: Ընդհանրապես կենդանական աշխարհում թույլը միշտ ամենավտանգավոր կենդանին է: Միշտ ասում են՝ առյուծն է թագավորը, բայց նապաստակն ինչ ասես չի անում: Դրա համար երբ անտառում գլխի են ընկնում, սկսում են հետապնդել նապաստակին:

Ծաղրանկարը` Medialab.am