30.10.2012 00:50

Ռուսաստանցի գիտնականները գտել են ձնե մարդու հետքերը

Ռուսաստանցի գիտնականները գտել են ձնե մարդու հետքերը

Ռուսաստանցի գիտնականները ուսումնասիրել են Լեռնային Շորիում (Կուզբասի հարավ) գտնվող Ազասյան քարանձավում գտնված բրդի կտորը եւ հանգել են եզրակացության, որ նմուշը 60-70 տոկոս հավանականությամբ պատկանում է ձնե մարդուն կամ քարանձավային մարդուն, երկուշաբթի РИА-Новости-ին հայտնել է Ռուսասըանի պետական հիդրոմետեորոլոգիական համալսարանի գլխավոր գիտաշխատող Վակենտին Սապունովը:

Գիտնականի խոսքով, սիբիրյան տայգայում հայտնաբերված, ենթադրաբար կիսաառասպելական արարածին պատկանող բրդի կտորները ուսումնասիրվել են Սանկտ-Պետերբուրգի եւ Մոսկվայի, ինչպես նաեւ՝ ԱՄՆ լաբորատորիաներում:

«Գիտության մեջ հարյուրտոկոսանոց հավանականությամբ ոչինչ չի կարելի պնդել: Բայց 95%-ով կարելի է ասել, որ Ազասյան քարանձավում հայտնաբերված նմուշները պատկանում են ձնե մարդուն: Ցավոք, ԴՆԹ-ի անալիզի համար նյութը բավական քիչ է եղե: Ավելի ճշգրիտ արդյունքի համար լավ կլիներչ գտնել ձնե մարդու արյան մնացորդները: Բայց միջուկային ԴՆԹ-ի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ այս արարածը բանականությամբ ավելի մոտ է մարդուն, քան շիմպանզեին», - ասել է գիտնականը: Նրա խոսքով, մարդու ԴՆԹ-ի եւ ուսումնասիրվող նյութի ԴՆԹ-ի միջու տարբերությունը 1 տոկոս է կազմում:

Գիտնականը նկատել է, որ ուսումնասիրությունը արվել է ոչ ստերիլ պայմաններում, ինչը կարող էր մեծացնել սխալանքի հավանականությունը, բայց, այնուամենայնիվ, մի քանի անգամ արված փորձերը, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, նույն արդյունքն են ցույց տվել: