13.09.2012 13:16

Բիգ Բեն-ը վերանվանվեց

Բիգ Բեն-ը վերանվանվեց

Լոնդոնի Վեստմինստրյան պալատի ժամացույցի աշտարակը, որը հայտնի է նաև Բիգ Բեն անվանումով, պաշտոնապես վերանվանվել է Եղիսաբեթի աշտարակ` ի պատիվ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, հաղորդում է iLur.am-ը` հղում անելով lenta.ru-ին: Աշտարակին նոր անուն շնորհելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին: Աշտարակի նոր անունով ցուցանակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն:

Բիգ Բենի վերանվանման վերաբերյալ առաջարկությունը հայտնվել է 2012 թվականի գարնանը` Եղիսաբեթ II-ի,  կառավարման 60-ամյա հոբելյանի տոնակատարություններից քիչ առաջ: Հունիսի 2-ին հայտնի է դարձել, որ այդ առաջարկը պաշտպանել է բրիտանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կեսից ավելին, իսկ հունիսի վերջին համապատասխան փոփոխությունները հաստատել Է Համայնքների պալատի կոմիտեն:

Հիշեցնենք, որ Վեստմինստրյան պալատի ժամացույցի աշտարակը կառուցվել է 1858 թվականին: 96,3 մետր բարձրություն ունեցող շինությունը Մեծ Բրիտանիայի հանրաճանաչ խորհրդանիշներից մեկն է:

Լուսանկարը՝ ©AFP