25.03.2014 12:29

Հայկական «Անահիտ» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերին

Հայկական «Անահիտ» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերին

Ղազարոս Աղայանի հեքիաթի մոտիվներով հայկական լիամետրաժ «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի նոյեմբերին Երեւանում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը:

«Ֆիլմի նախապատրաստումը վերջնական փուլում է, եւ, կարծում եմ, նոյեմբերին կկայանա պրեմիերան: Ավելի ուշ այն անպայման կներկայացվի Ռուսաստանում եւ այլ երկրներում», - ասել է նա:

Սահակյանցը նշել է, որ 85 րոպեանոց ֆիլմն ամբողջապես նկարահանված է, այժմ աշխատանքներ են տարվում ձայնային եւ երաժշտական ձեւավորման վրա: Հեքիաթի հերոսների ձայնադրումն արել են հայտնի հայ դերասաններ ու երգիչներ, այդ թվում` Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը եւ Ռաֆայել Քոթանջյանը:

Ավելին կարդացեք սկզբնաղբյուր կայքում