27.03.2014 15:59

Վահան Բաբայան. Մեկնարկում է անվստահության գործընթացի մեկամսյակը-7or.am

Վահան Բաբայան. Մեկնարկում է անվստահության գործընթացի մեկամսյակը-7or.am

Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ 7or.am-ի հարցազրույցից.

 

–ԱԺ հայտարարությունների ժամին միասնական պլատֆորմ ստեղծելու կոչով դիմեցիք հասարակական կազմակերպություններին և երիտասարդական շարժումներին։ Մինչ այս պահը ինչպիսի՞ արձագանքներ կան։

–Երկու օրվա ընթացքում արդեն մոտ երկու տասնյակ ՀԿ–ներ են արձագանքել, իսկ մարտի 28–ին կայանալիք առաջին նիստում կոչին միացած ՀԿ–ները կհայտարարեն, որ դռները բաց են նաև մյուս բոլորի համար։ Կարծում եմ, թվաբանական պրոգրեսիան ակնհայտ կլինի։

–Միասնական պլատֆորմ ստեղծելու բուն նպատակը ո՞րն է։

–Երիտասարդությունը և հատկապես ուսանողությունը պետք է մասնակից դառնան ներքաղաքական գործընթացներին։

–Այսինքն՝ քաղաքականացվե՛ն։

–Այո՛, ինչու ոչ։ Եթե չորս ոչիշխանական ուժերը խորհրդարանում բարձրացնում են կառավարության անվստահության հարցը, ապա դա հասարակությունում իր արտացոլանքը պետք է ունենա։ Չի կարող խորհրդարանում մի բան կատարվել, իսկ երկրի ամենաշահագրգիռ զանգվածը՝ երիտասարդությունը, պասիվ նստի։ Եվ այնպես էլ չէ, որ երիտասարդությունը պասիվ է. երիտասարդության մասնակցությունը քաղաքական նախաձեռնությունների բավականին մեծ է։ Պարզապես, եթե լինեն ճիշտ գործիքներ, այդ նախաձեռնությունները կհամախմբվեն և, ի վերջո, կսկսվի, երիտասարդության հետ հաշվի նստելու գործընթացը։

–Կարելի՞ է ասել, որ երիտասարդական միասնական այդ պլատֆորմի օրակարգային միակ հարցը կառավարության հրաժարականը, իսկ վերջնական հանգրվանով նաև՝ ամբողջական իշխանափոխությունն է։

–Առաջնահերթ հարցը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին աջակցությունն է։ Թե դրան ի՞նչ քայլեր կհաջորդեն, ցույց կտա ժամանակը և իրավիճակը։ Մենք պետք է ունենանք ստրատեգիա և դրանով շարժվենք։ Հիմա ես չեմ ուզում շատ փակագծեր բացել. ամեն ինչ արվելու է քայլ առ քայլ։

Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում