28.03.2014 18:56

Շոպենհաուեր. Այս աշխարհը ամենավատն է բոլոր հնարավոր աշխարհներից

Շոպենհաուեր. Այս աշխարհը ամենավատն է բոլոր հնարավոր աշխարհներից

Շոպենհաուերը հայտնի է որպես «պեսիմիզմի փիլիսոփա»: Այս կոչմանը նա արժանացել է՝ շնորհիվ աշխարհի բացասական սկզբի մասին իր մռայլ, ռոմանտիկ գաղափարների, տանջանքների բնականության և երջանկության անհասանելիության մտքերի: Ըստ Շոպենհաուերի՝ երջանկություն գոյություն չունի, քանի որ չիրականացված ցանկութունները ցավ են պատճառում, իսկ իրականացվածները բերում են լոկ բավարարվածության զգացում: Բոլոր նպատակներն անիմաստ են.«Մենք ձգտում ենք որքան հնարավոր է մեծ չափսի оճառի փուչիկ փչել, թեև շատ լավ հասկանում ենք, որ այն շուտով կպայթի»: Ի տարբերություն մյուս փիլիսոփաների, ովքեր մարդու սկզբնական բնույթը տեսնում են ինտելեկտի մեջ, փիլիսոփան առաջին տեղում դնում է կամքը, հավերժական, ինքնաբավ սուբստանցիան, որը ենթակա չէ ոչնչացման, և որն, իր հերթին, որոշում է ողջ աշխարհը: Իր գաղափարները Շոպենհաուերը ներկայացրել է կամքի առարկայացման մասին իր ուսումնասիրության մեջ: «Պեսիմիզմի փիլիսոփա» մականունը Շոպենահաուերը առաջին անգամ ստացել է այն ժամանակ, երբ նա այս աշխարհը անվանեց «ամենավատը բոլոր հնարավոր աշխարհներից»: Փիլիսոփան հիանում էր Կանտի և Ցիցերոնի գաղափարներով, բուդդիզմի և Ուպանիշադի փիլիսոփայությամբ, բայց քննադատում էր Հեգելին և Ֆիխտեին: Թեև կենդանության оրոք Շոպենհաուերը գիտական հասարակության առաջին շարքերում չէր, այնուհանդերձ, նա մեծ ազդեցություն է թողել փիլիսոփաների հետագա սերունդների վրա:

1819թ. Շոպենհաուրը հրատարակեց իր գլխավոր աշխատությունը`«Աշխարհը՝ որպես կամք և ներկայացում», որտեղ շարադրեց իր մտքերը կամքի մասին (էությունն է իրական ) և ներկայացրեց աշխարհը՝ որպես մեր կամքի ներկայացում: 1820 թվականին գիտնականը սկսեց դասախոսություններ կարդալ Բեռլինի համալսարանում: Այնուհանդերձ, ոչ նրա գիտական աշխատանքը, ոչ նրա դասախոսությունները չարժանացան այնպիսի ուշադրության, որին արժանացել էր գործընկերը` Հեգելը: Ինքնասիրությունը վիրավորված Շոպենհաուերը չկարողացավ երկար ժամանակ մնալ Բեռլինում և 1831թ. մեկնեց Ֆրանկֆուրտ: Շոպենհաուերը այս քայլը պարզաբանեց Բեռլինում խոլերայի բռնկումով: Նոր վայրում նա մինչև կյանքի վերջ ապրեց մենության մեջ: Քաղաքի բնակիչները նրան ճանաչում էին որպես մռայլ, ոչ բարյացակամ, միշտ խիստ պարոնի, որը չէր սիրում դատարկ խոսակցութուններ: Նա իսկական մարդատյաց էր և մարդկանց մեջ տեսնում էր միայն վայրի և դաժան կենդանուն, որն ապրում է քաղաքակրթության շրջանակում: Մարդկանց նա չէր վստահում և խուսափում էր նրանցից:

Թեև կենդանության օրոք նա հանրաճանաչ չէր, այնուհանդերձ, 1839 թվականին նրան շնորհեցին Նորվեգիայի թագավորական գիտական միության պարգևը` «Մարդկային կամքի ազատության մասին» մրցակցային ուսումնասիրության համար: Այս թեման այնքան էր հետաքրքրում գիտնականին, որ նա 1843 թվականին վերանայեց իր «Աշխարհը՝ որպես կամք և ներկայացում» աշխատությունը` ավելացնելով 2-րդ հատորը: 1860թ. սեպտեմբերի 21-ին գիտնականը մահացավ թոքաբորբից: Նրա գերեզմանաքարին համեստորեն գրված է երկու բառ` «Արթուր Շոպենհաուեր»: Միայն փիլիսոփայի մահվանից հետո աշխարհը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել նրա փիլիսոփայական հայացքների հանդեպ: Ներկայացնում ենք մի քանի ուշագրավ դրվագներ՝ փիլիսոփայի կյանքից:

1. Լինելով Բեռլինի համալսարանի դոցենտ՝ գիտնականն այնքան ինքնավստահ էր, որ իր դասախոսությունները նշանակում էր Հեգելի դասախոսությունների հետ նույն ժամին: Այնուհանդերձ, նա չկարողացավ Հեգելի ունկնդիրներին տանել իր լսարան և շուտով դադարեց դասախոսություններ կարդալ:

2. Շոպենհաուերն այնքան էլ չէր սիրում մարդկանց, բայց սիրում էր շներին: Նա ուներ Աթմա անունով պուդել տեսակի շուն, իսկ նրա աշխատասենյակի պատերին շների պատկերով 16 նկար կար փակցված:

3. Կասկածամիտ գիտնականը պարբերաբար վարձում էր լրագրողների, որպեսզի վերջիններս զբաղվեին նրա հանրաճանաչությունը վկայող փաստերի որոնմամբ:

4. Շուպենհաուերը բարեխիղճ քրիստոնյա չէր: Նա հավատում էր մոգությանը և սպիրիտուալիզմին: Նրա աշխատասենյակի միակ «սրբապատկերները» Կանտի և Բուդդայի բրոնզաձույլ կինսանդրիներն էին:

5. Շոպենհաուերը ամեն ինչում փորձում էր պատճենել Կանտի ապրելաձևը՝ բացառությամբ շուտ արթնանալուց: Գիտնականը սիրում էր մինչև կեսоր քնել:

6. 1840-ական թվականներին Շոպենհաուերը դարձավ առաջին կենդանապաշտպան ընկերությունների անդամ:

7. Շատ կարդալով՝ փիլիսոփան, ամեն դեպքում, քննադատաբար էր վերաբերվում ընթերցանությանը և ատելությամբ էր ընդունում այն փիլիսոփաներին ու գիտնականներին, որոնք ճանաչված գիտնականներից մեջբերումներ էին անում: Նրա կարծիքով՝ оտար մտքերը վնասակար են բանականության համար, նա հանդես էր գալիս որպես ինքնուրույն մտածողության կողմնակից:

8.Առաջարկում էր մարդկանց դատել այն բանով, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանցը: Մենակ ու տխուր մարդկանց գիտնականը համարում էր հոգեպես դատարկ: Երջանիկ են նրանք, որ ժամանցի ժամանակ ինչ-որ արժեքավոր բան են գտնում:

9. Փիլիսոփան ունի «Սեռական սիրո մետաֆիզիկան» տրակտատը, որի գլխավոր գաղափարն այն է, որ ֆիզիկական զգացմունքները հաճախ ձգում են հակապատկերներին` գերեր-նիհարներ, բարձրահասակներ-ցածրահասակներ, շիկահերներ- սևահերներ և այլն:

10. Շոպենհաուերի հայրենակից Ռիխարդ Վագները փիլիսոփային նվիրել իր «Նիբելունգի մատանին» оպերային ցիկլը: