29.03.2014 10:54

Օրվա կադր. Վրիպա՞կ, թե՞ կանխամտածված սխալ

Օրվա կադր. Վրիպա՞կ, թե՞ կանխամտածված սխալ

Օրվա կադրում, որը ստոպկադր է ռուսական պետական «Russia today» հեռուստաալիքի եթերից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ներկայացնող լուսագրում տառասխալ կա՝ գրված է «Բարան Օբամա»: Ռուսաստանցի որոշ բլոգերներ և սոցիալական կայքերի օգտատերեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սրված հարաբերությունները, կարծիք են հայտնում, որ լուսագրում ոչ թե վրիպակ է, այլ կանխամտածված սխալ: