31.03.2014 19:25

Ռուդոլֆ Խառատյանին պաշտոնանկ անելու համար Օպերայում ստորագրահավաք են անում - «Ա1+»

Ռուդոլֆ Խառատյանին պաշտոնանկ անելու համար Օպերայում ստորագրահավաք են անում - «Ա1+»

Արդեն մեկ շաբաթ է՝ Օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ոտք չի դնում թատրոն: Պատճառը՝ ստեղծված մթնոլորտն ու ընթացող խմորումներ են, տեղեկացնում է «Ա1+»-ը:

Ռուդոլֆ Խառատյանը թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը զբաղեցնում է 2009թ.-ից։ Այս չորս տարիների ընթացքում նա, դասականին զուգահեռ, նաեւ ժամանակակից բալետ է ցանկացել ներկայացնել հայ հանդիսատեսին։ Կարծում է՝ հենց դա դուր չի գալիս մեր բալետի պարողներին. «Մենք ախպերով, դրսի փողոցային կեցվածքով արվեստ չենք կարող ստեղծել։ Ասում են՝ էս ով ա` եկել ա, ուզում ա մեզ մեր արմատներից, մեր փողոցի ձեւից կտրի։ Սա եմ ուզում իմ երեխեքին բացատրել, որ դրսում ինչ տեմպերով են առաջ գնում, մենք ուշանում ենք»։

Խստապահանջ բալետմայստերից ազատվելու համար հայտնի մեթոդներ են կիրառվում:

«Եկեք սրան ստորագրություններ հավաքենք ու սպանենք, գցենք դուրս։ Գերգիեւին էլ այդպես արեցին, ստորագրություն հավաքեցին ու ասեցին, որ դու մեզ պետք չես, դու պրոֆեսիոնալ չես։ Վերջին շրջանում շատ ստորագրություններ են հավաքում, որ ես պրոֆեսիոնալ չեմ»,-նշեց Ռուդոլֆ Խառատյանը։

Մանրամասները` «Ա1+»-ի կայքում