31.03.2014 20:39

Ռոք երաժշտության ամենալեգենդար զույգերը

Ռոք երաժշտության ամենալեգենդար զույգերը

«Աշխատանքը և սերը չպետք է խառնել իրար» հին կանոնը թեև վերաբերում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներին, այնուհանդերձ՝ շատ քիչ չափով է առնչվում երաժշտական արդյունաբերությանը: Երբ նույն երաժշտական խմբի անդամներից երկուսի միջև հանկարծ սիրո կրակ է բռնկվում, նրանց ստեղծագործական գործունեությունն ավելի բեղմնավոր է դառնում, և ծնվում են համաշխարհային հիթեր: Իրականությունն այն է, որ այսպիսի զույգերի հարաբերութուններում տարիների ընթացքում ծագած հակասությունները, վեճերն ու հաշտեցումները, ապրած գեղեցիկ ու տխուր պահերը առանձնահատուկ ազդեցություն են թողել նրանց ստեղծագործական աշխարհի վրա, իսկ երաժշտասերներին՝ նվիրել անմոռաց ստեղծագործություններ: Rollingstone պարբերականը ներկայացնում է երաժշտության աշխարհի ամենանշանավոր 5 զույգերին`փորձելով պարզել, թե ինչ ազդեցություն են ունեցել այս միությունները խմբերի ստեղծագործական գործունեության վրա:

Sonic Youth

Ամերիկյան այս հանրաճանաչ խմբի անդամների` Կիթ Գորդոնի և Թերստոն Մուրի ամուսնությունը եղել է оրինակելի վերջին երեք տասնամյակների ընթացքում. ոչ մի վիճաբանություն մարդկանց ներկայությամբ, բոլոր հարցերում լիարժեք փոխըմբռնում և ոչ մի բանսարկություն՝ այս զույգի հասցեին: Այս ամենի ապացույցն են 15 ձայնասկավառակները , բազմաթիվ հյուրախաղերը և խմբի անդամներից յուրաքանչյուրի անձնական ողբերգությունը միասին վերապրելը, միշտ միմյանց կողքին լինելը: 2011 թ. Գորդոնը և Մուրը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, ինչն ինքնաբերաբար նշանակեց նաև Sonic Youth խմբի պատմության ավարտը:

Այկ և Թինա Թյորներ

Սա, թերևս, ամենաանհաջող ամուսնություններից է, եթե չափենք ամուսինների երջանկության աստիճանով: Այնուհանդերձ, այն ամնենաբեղմնավորն է ստեղծագործական առումով: Այս միությունը իրենից հետո թողել է հսկայական քանակով այնպիսի դասական հիթեր, ինչպիսիք են «Deep River — Mountain High», «Proud Mary»-ը: Նրանց է վերագրվում նաև 1978թ. աննախադեպ սկանդալը, որը ծագել էր զույգերի բաժանումից հետո և առնչվում էր Թինա Թյորների` ամուսնու ազգանունով հանդես գալու համար մղած պայքարին: Չնայած այս ամենին՝Այկ և Թինա Թյորները այն փոքրաթիվ զույգերից են, որոնք տեղ են գտել Ռոքն ռոլի Փառքի սրահում:

ABBA

Ինչ-որ պահ, երբ շվեդական այս քառյակի առաջընթացն արագորեն թափ էր առնում, հաջողությունը քառյակի թե' Ա-ով և թե՛ Բ-ով սկսվող անդամների մոտ գլխապտույտ էր առաջացրել, և երաժիշտներն ամուսնացան. Բյորն Ուլվեուսը դարձավ Ագնետ Ֆալտսկոգի, իսկ Բենի Անդերսոնը` Աննի-Ֆրիդ Լինգստադի ամուսինը: Արդյունքում`1982թվականը ABBA-ն դիմավորեց համաշխարհային ճանաչումով, երկու ամուսնալուծություններով և երկու սեռերի միջև բավական լարված հարաբերություններով:

The White Stripes

Հակառակ անհեթեթ լուրերի,թե The White Stripes դուետի անդամներ Ջեք և Մեգ Ուայթները հարազատ քույր ու եղբայր են, պետք է ասել, որ այս զույգը ամուսնացած է եղել: Փաստն այն է, որ նրանք միասին ապրել են ամբողջ 4 տարի: Ճիշտ է, երբ 2001 թվականին լույս տեսավ նրանց բեկումնային` The White Stripes «White Blood Cells» ալբոմը, Ջեքն ու Մեգը դեռևս մեկ տարի առաջ բաժանվել էին: Նրանք դարձան եզակի оրինակն այնպիսի երաժիշտների, ովքեր, չնայած անձնական հաշիվների, կարողանում են արդյունավետորեն համագործակցել: Ասենք ավելին, Ուայթները 10 տարի շարունակ հյուրախաղերի էին մեկնում աշխարհի տարբեր անկյուններ, զարմացնում բոլորին իրենց երաժշտությամբ, թողարկում ալբոմներ: Այսպես նրանք շարունակեցին համատեղ գործունեությունը մինչև այն պահը, երբ հասկացան, որ իրենց ստեղծագործական միությունն արդեն իրեն սպառել է: The White Stripes Մեգը հաջող ամուսնություն կնքեց Ջեքսոն Սմիթի հետ:

Blondie

Blondie խմբի կազմավորումից առաջ երգչուհի Դեբորա Հափին և նրա ընկերը` կիթառահար Քրիս Սթայնը, իրենց ուժերը փորձել են բազմաթիվ խմբերում: Եվ միայն 1976 թվականից հետո, երբ հաջողութունը սկսեց ժպտալ խմբին, երաժիշտների միությունը սկսեց ճաքեր տալ: Թմրանյութերը, դրամական խարդավանքները, Սթայնի հիվանդությունը, հասարակության կողմից Դեբորային տված սեքս խորհրդանիշի կոչումը իրենց գործն արեցին, և 1982 թվականին զույգը բաժանվեց, իսկ Blondie-ին լուծարվեց: Ամեն դեպքում՝ Սթայնը շարունակեց աշխատել Դեբիի հետ՝ վերջինիս` մեներգչուհու կարիերայի ողջ ընթացքում: Արդյունքում՝ 1997 թվականին Blondie-ին վերականգնվում և շարունակում է իր գործունեությունը մինչ оրս: