02.04.2014 22:39

Իտալիայում հայտնաբերվել են Գոգենի և Բոննարի կտավները

Իտալիայում հայտնաբերվել են Գոգենի և Բոննարի կտավները

Իտալական իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերադարձնել 1970-ական թթ. Լոնդոնում գողացված երկու  արժեքավոր կտավ:

Պոստիմպրեսիոնիստներ Պոլ Գոգենի և Պիեռ Բոննարի կտավները գնահատվում են մի քանի միլիոն դոլար:

Կտավները ներկայացվելու են Հռոմում` մամլո ասուլիսի ընթացքում, որտեղ ոստիկանության և մշակույթի նախարարության ներկայացուցիչները մանրամասներ կհաղորդեն այն գործողության մասին, որի արդյունքում կտավները հայտնաբերվել են, հաղորդում է BBC-ն: