03.04.2014 12:52

Օրվա ցիտատ. ՍԴ անդամ. Մեծամասնությունը, կառավարությունը՝ դա Ազգային Ժողովի կառավարությունն է

Օրվա ցիտատ. ՍԴ անդամ. Մեծամասնությունը, կառավարությունը՝ դա Ազգային Ժողովի կառավարությունն է

Երեկ ՍԴ հայտնի որոշումից հետո, երեկոյան օրվա հերոս էր դարձել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, որ նախ Արմնյուզի, հետո էլ Շանթի եթերում փորձում էր  մեկնաբանել դատարանի կայացրած որոշումը:

Նշենք, որ եթերը նայող բազմաթիվ հեռուստադիտողներ զարմացել են երկրի գերագույն դատական ատյանի անդամի խոսքի խառնափնթորության վրա:

Մասնավորապես, պարոն Թոխյանը, խոսելով Ազգային Ժողովում եւ կառավարությունում քաղաքական մեծամասնության ներկայացվածության մասին, ասում է.

«Բոլոր դեպքում դա մի քաղաքական թիմ է, նա (Կառավարությունը–խմբ.) կներկայացնի ԱԺ-ն, ասենք թե, ես չեմ կարող ասել կընդունի, թե ոչ, բայց ենթադրում եմ՝ մեծամասնությունը, նույն կառավարությունը, դա մեծամասնության քաղաքական նույն մեծամասնության Ազգային Ժողովի Կառավարությունն է, ասենք թե»: