07.04.2014 17:02

20 տարի առաջ այս օրը սկսվեց Ռուանդայի ցեղասպանությունը

20 տարի առաջ այս օրը սկսվեց Ռուանդայի ցեղասպանությունը

1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող հութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող հութուների ներկայացուցիչները: Ցեղասպանության նպատական էր ամբողջությամբ բնաջնջել երկու խմբերին, ինչպես նաև՝ պատասխան գործողությունները ռազմաքաղաքական Ռուանդայի հայրենասիրական ճակատի դեմ, որի գործողություններն ուղղված էին հութուների դեմ, որոնք իրագործում էին թութսիների սպանությունները: 

100 օրում, տարբեր տվյալներով, սպանվեց 500 հազարից մինչև 1․030․000 մարդ, որոնց 10 տոկոսը հութուներ էին: Թութսիների կողմից սպանությունները իրականացնում էին Ռուանդայի հայրենասիրական ճակատը և, հավանաբար, թութսիների ռազմականացված կազմավորումները:
Սպանությունների արագությունը Ռուանդայում 5 անգամ գերազանցել է երկրորդ համաշխարհայինի տարիներին գերմանական համակենտրոնացման ճամբարներում սպանությունների հաճախականությունը: Թութսիների սպանություններին վերջ տվեց թութսիների Ռուանդայի հայրենասիրական ճակատի առաջխաղացումը:

Ըստ Ռուանդայի կառավարության պաշտոնական տվյալների, Ցեղասպանության ժամանակ զոհվել է 937 հազար մարդ, ՄԱԿ-ի կողմից ընդունված այլ տվյալներով՝ մոտ 800 հազար մարդ: Արտագաղթել է մոտ մեկ միլիոն մարդ երկրի ներսում և սահմաններից դուրս: Փախստականների ճամբարներում հակասանիտարական պայմանների պատճառով խոլերայի համաճարակ բռնկվեց, չէր բավարարում դեղորայքը, սննդամթերքը: 1994 թվականի ապրիլ-հունիսի իրադարձությունների հետևանքով հարևան երկրները ստիպված եղան հազարավոր փախստականների ընդունել:

1994-ի նոյեմբերին Տանզանիայում աշխատանքը սկսեց Ռուանդայի գծով միջազգային տրիբունալը, որը դատապարտեց Ռուանդայի քաղաքացիների զանգվածային ոչնչացման կազմակերպիչներին ու նախաձեռնողներին, որոնց թվում հիմնականում իշխող ռեժիմի պաշտոնյաներն էին:
2008-ի դեկտեմբերի 18-ին տրիբունալը դատապարտեց Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Տեոնեստե Բագոսորային ցմահ բանտարկության ցեղասպանության համար, ռազմական հանցագործությունների ու մարդկայանության դեմ հանցագործությունների համար:

Ըստ PanARMENIAN.Net-ի