08.04.2014 10:39

Ադրբեջանական բանակում ականի պայթյունից երեք զինծառայող է զոհվել

Ադրբեջանական բանակում ականի պայթյունից երեք զինծառայող է զոհվել

Ադրբեջանի սահմանային Ֆիզուլիի շրջանում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ են զոհվել ու վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, շփման գծում ականի պայթյունի հետևանքով զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ Նովրուզ Աբդուլլաևը, Սեյֆադդին Քերիմովը և կապիտան Ջեյհուն Օրուջալիևը: Հաղորդվում է նաև, որ մի քանի զինծառայողներ ստացել են ծանր վնասվածքներ: