08.04.2014 21:03

Իրանը և «վեցյակը» սկսում են Վիեննայի բանակցությունների երրորդ ռաունդը

Իրանը և «վեցյակը» սկսում են Վիեննայի բանակցությունների երրորդ ռաունդը

Վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների և Գերմանիայի) քաղաքական տնօրենները և իրանական կողմը սկսում են Վիեննայի բանակցությունների երրորդ ռաունդը, որի նպատակն է Իրանի Իսլամական Հանարպետության միջուկային ծրագրի վերաբերյալ համակողմանի համաձայնագրի մշակումը:

Ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, պայմանագրի կնքումը մինչև հունիսի 20-ը միանգամայն իրատեսական է, սակայն ներկա ռաունդն ընդամենը փաստաթղթի տեքստի հիմքն է դնելու,  փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ավանդույթի համաձայն՝ «վեցյակի» աշխատանքները համակարգելու է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանի պատվիրակությունը ղեկավարում է ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը, ամերիկյանը՝ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Փոխանցում է Trend-ը: