09.04.2014 16:54

Ալիևը նորից աչք է դրել Սյունիքի և Երևանի վրա

Ալիևը նորից աչք է դրել Սյունիքի և Երևանի վրա

«Նախիջևանը հին  ադրբեջանական հող է: Պատմական հուշարձանները, կրոնական հուշարձանները, ճարտարապետական հուշարձանները, Նախիջևանի բոլոր տեղանունները պատկանում են ադրբեջանական ժողովրդին: Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել և արարել է այս հրաշալի երկրամասում», - հերթական անգամ նման աբսուրդ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նախիջևանում:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը «բուն ադրբեջանական հող է» անվանել նաև Զանգեզուրը, որն «անջատել են Ադրբեջանից և տվել Հայաստանին»: Ընդ որում Ալիեւը նորից հայտարարել է Երևանի նկատմամբ նկրտումների մասին: «1918 թվականին Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության ընդունած որոշման հիման վրա Իրևանը` մեր բուն հողը, հանձնվեց Հայաստանին: Ինչպես նաև մի քանի տարի անց բոլշևիկյան խորհրդային իշխանությունը հայերին տվեց Զանգեզուրը: Նաև նախորդ դարի վերջին Ղարաբաղը հայտնվեց օկուպացման տակ: Ես միանգամայն համոզված եմ, որ ուժեղ և հզորացող Ադրբեջանը մեզ թույլ կտա վերականգնել մեր տարածքային աբողջականությունը և ապագայում վերադառնալ մեր պատմական հողերը», - հայտարարել է Ալիևը: