09.04.2014 22:31

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով նախօրեին «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ բաց թողեց մի քանի գոլային հնարավորություն, ինչի արդյունքում  դորդմունդյան ակումբը զրկվեց Չեմպիոնների լիագայում պայքարը շարունակելու հնարավորությունից, ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից։

«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից` երեկոյան հիասթափեցնելու համար։ Սակայն դա թիմային հուժկու ճիգ էր, որով մենք կարող ենք հպարտանալ: Պատրաստ եմ հաջորդ խաղին», – գրել է Մխիթարյանը թվիթերում։